900 դիտում
16:25 04-07-2014
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարին
Հուլիսի 4-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռումինիայի արտգործնախարարության պետքարտուղար Բոգդան Աուրեսկուին, ով Հայաստան է ժամանել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խոհրդակցություններին մասնակցելու նպատակով:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիների շուրջ։ Այս համատեքստում կարևորվեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, առևտրատնտեսական համագործակցության խթանումը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը, մշակութային փոխանակումների ակտիվացումը։
Զրուցակիցները բարձր գնահատեցին հայ համայնքի դերակատարությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղար Աուրեսկուն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին։
Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը` ընդգծելով Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը:
Նմանատիպ նյութեր
4952 դիտում
23:10 09-01-2018
Ռումինիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրի պատճենը հանձնեց Ռումինիայի արտգործնախարարության պետքարտուղարին
966 դիտում
16:15 15-10-2014
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր դեպարտամենտի պետ Էրիկ Ֆուրնյեին
Այս բաժնից
568 դիտում
10:37 19-10-2024
Այսօր Ս. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնն է
496 դիտում
10:21 19-10-2024
Ալեն Սիմոնյանը Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ հանդիպմանը անդրադարձել է ռազմագերիների խնդրին
694 դիտում
10:05 19-10-2024
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում