2639 դիտում
09:45 05-07-2014
Ինչո՞ւ է ձգձգվում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը․ 168 Ժամ
«168 Ժամ» թերթը գրում է․ ««Այս վիճակը ձեռնտու է Ադրբեջանի հետ բանակցելու համար, որովհետև, եթե Հայաստանին
ընդգրկեցին, Ադրբեջանի հետ բանակցելու գործիքները կպակասեն»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ հերթական անգամ հետաձգվեց Եվրասիական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի ստորագրումը: Քաղաքագետն առանձնացրել է մի քանի հնարավոր պատճառներ՝ նշելով, որ Հայաստանն այնքան էլ հետաքրքիր չէ Եվրասիական միության համար, ուստի ԵՏՄ անդամները չեն շտապում այդ հարցում:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով էլ՝ Հայաստանի անդամակցության գործընթացում կան մի քանի խոչընդոտներ՝ Հայաստանի անդամակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Ադրբեջանի անդամակցության հարցը և դարաբաղյան խնդիրը:
Իսկ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի մեկնաբանությամբ՝ գործընթացի ձգձգման գլխավոր պատճառն այն է, որ ԵՏՄ-ի հիմնադիր երեք երկրները լուրջ տարաձայնություններ ունեն, և այդ պայմաններում Հայաստանի անդամակցության հարցը «եռյակի» կողմից օգտագործվում է՝ որպես լծակ, կռվախնձոր՝ միմյանց վրա ազդելու համար»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1783 դիտում
09:40 02-09-2014
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը շարունակում է հետաձգվել. «Ժողովուրդ»
2659 դիտում
09:59 11-10-2014
Եռյակ/քառյակի հանրահավաքը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությո՞ւնն էր տոնում. 168 ժամ
4322 դիտում
08:56 27-02-2018
ԵՄ-ն չէր պատկերացնում, թե ինչ է նշանակում Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումը. «168 ժամ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը