211652_close_icon
views-count830 դիտում article-date 15:00 05-07-2014

«Արարատ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը կստանձնի սերբ մասնագետ Դուշան Միյիչը

49-ամյա մասնագետը արդեն ժամանել է Երևան և շուտով կանցնի իր պարտականությունների կատարմանը, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Միյիչը հանդես է եկել հարավսլավական «Վոյվոդինա», ինչպես նաև` իսպանական «Էսպանյոլ», «Պալամոս» և հունական «Կավալա» թիմերի կազմում: «Վոյվոդինայի» կազմում պաշտպանի դիրքում հանդես եկող Միյիչը դարձել է Հարավսլավիայի չեմպիոն: Մարզչական կարիերայի ընթացքում Միյիչը աշխատել է Սերբիայի «Վոյվոդինայում» և «Վետերնիկում», այնուհետև 2007-2008 թթ. գլխավորել է «Արարատը»: «Արարատից» հեռանալուց հետո Միյիչը 4 տարի շարունակ գլխավորել է «Վոյվոդինայի» երկրորդ թիմը, այնուհետև մարզել է «Ռադնիչկի» (Նովա Պազովա) թիմը: Սերբ մասնագետը ավարտել է Նովի Սադի մարզչական համալսարանը և ունի ՈւԵՖԱ-ի «A» կարգի մարզչական արտոնագիր: Ներկայումս Միյիչը մասնակցում է ՈւեՖԱ-ի «Pro» կարգի արտոնագրի ստացման դասընթացներին: Սպասվում է, որ շուտով «Արարատի» մարզչական շտաբը կհամալրի արտասահմանցի ֆիզպատրաստության մարզիչ: Ավելացնենք, որ «Արարատը» շարունակում է մարզվել Ձորաղբյուրի մարզաբազայում: Հուլիսի 3-ին թիմին միացավ սերբ հարձակվող Ալեքսանդր Ռակիչը: «Արարատի» կազմում փորձաշրջան են անցնում ինչպես տեղացի, այնպես էլ`արտասահմանցի ֆուտբոլիստներ:

Նմանատիպ նյութեր