211652_close_icon
views-count1578 դիտում article-date 16:14 05-07-2014

Ռուսաստանը դադարեցրել է Ուկրաինային Ղրիմից սպառազինությունների մատակարարումը

Ռուսաստանը դադարեցրել է Ուկրաինային սպառազինության ու տեխնիկայի հանձնման գործընթացը: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: ՌԴ ԱԳՆ-ում պարզաբանել են, որ գործընթացի դադարեցումը կապված է երկրի արևելքում ուկրաինացի ուժայինների գործողությունների ակտիվացման հետ, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում և փլուզվում են քաղաքացիական ենթակառուցվածքներ: «Որոշումը գործելու է մինչև Ուկրաինայի արևելքում ուկրաինացի զինվորականների մարտական գործողությունների դադարեցումը և խաղաղ ճանապարհով իրավիճակի կարգավորումը»,-հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում: Ավելի վաղ՝ այս տարվա մայիսի վերջին, ՌԴ պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը հայտարարել էր, որ Ուկրաինան Ղրիմից իր գույքի դուրսբերման գործընթացը կավարտի մինչ 2014-ի վերջը:

Նմանատիպ նյութեր