211652_close_icon
views-count20138 դիտում article-date 23:54 13-07-2014

Ողբերգական ու առեղծվածային դեպք Արագածոտնի մարզում. հարևանի տան անասնագոմում հայտնաբերվել է 16 ամյա երեխայի դի

Այսօր՝ հուլիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18.00-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել , որ Ոսկեթաս գյուղի տներից մեկի անասնագոմում տղա երեխայի կախված դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նշված գյուղ են մեկնել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը , Թալինի ոստիկանապետի գլխավորությամբ : Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչները բաժնի պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ: Օպերատիվ քննչական խումբը նշված գյուղի 6-րդ փողոցի 9-րդ տանը հարակից անասնագոմում հայտնաբերել է նույն գյուղի բնակիչ՝ 16 ամյա, Առաքել Ա.-ի դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով նա ընտանիքի կրտսեր զավակն էր , երկու մեծահասակ քույր ունի, հայրը ավտոպահեստամասերի վաճառքով է զբաղվում , մայրը տնային տնտեսուհի է: Իսկ անասնագոմը, որտեղ հայտնաբերվել է երեխայի դին, իրենց հարևանինն է, ովքեր մեկնել են արտագնա աշխատանքի՝ Ռուսաստանի դաշնություն և թույլատրել են, որպեսզի մահացած երեխայի հարազատներն այնտեղ պահեն իրենց խոշոր եղջերավոր անասուններին: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչ Վահագ Մխիթարյանի կողմից հարուցվել է Քրեական գործ ՀՀ Քր. Օր. 110 հոդվածի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով: Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները անակնկալի եկած ցավով նշում էին, որ ընտանիքը գյուղում սիրված ու հարգված է , երեխան դպրոցում սովորել է շատ լավ. «...մարդամոտ էր, և ընկերասեր, որ ամենակարևորն է գյուղի տարեցներին լսող. ինչը շատերի մոտ բացակայում է»:

Նմանատիպ նյութեր