211652_close_icon
views-count4665 դիտում article-date 19:38 15-07-2014

Քարվաճառի գերեզմանների մոտ գտնվել է 17-ամյա հովիվի դին

Քարվաճառի գերեզմանների մոտ գտել են անհետացած Քարվաճառցի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանի դին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ Նոր Էրքեջ գյուղի բնակիչներից: Նրանք նշեցին, որ այս պահին ավելին ասել չեն կարող, քանի որ իրավապահներն են զբաղվում դեպքի մանրամասներով: [b]SHAMSHYAN.com[/b]-ը լուրի իսկությունը ճշտելու համար դիմեց ԼՂ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին, սակայն վերջինս ասաց, որ այս պահին ինքը տեղկություններ չունի եւ առաջարկեց սպասել ԼՂ ոստիկանության հաղորդագրությանը: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ ԼՂՀ ոստիկանությունը հաստատել է 17-ամյա Սմբատ Ցականյանի անհետանալու մասին տեղեկությունը, ում հայրը կարծում է, որ որդուն ադրբեջանական դիվերսիոն գործողությունների արդյունքում գերեվարել են: Նա անհետացել էր հուլիսի 4-ից:

Նմանատիպ նյութեր