211652_close_icon
views-count1447 դիտում article-date 14:35 17-07-2014

Չինաստանում հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է 18 մարդ

Չինաստանի հարավարևմտյան մի շարք նահանգներում տեղատարափ անձրևների հետևանքով ավելի քան 18 մարդ է զոհվել։ Վատ եղանակային պայմանները վնաս են հասցրել մի քանի միլիոն բնակիչների։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը։ Գույչժոու նահանգի հարավ֊արևմուտքում ջրհեղեղի, կայծակի և փլուզումների զոհ է դարձել 7 մարդ, ևս 3 մարդ անհետ կորած է համարվում։ Նահանգի ավելի քան 90 հազար բնակիչներ տարհանվել են, ավերվել են 5,8 հազար տներ, ևս 16,3 հազարը՝ վնասվել։ 300 հազար տուն առանց էլեկտրասնուցման է մնացել, 100 հազար֊ը՝ առանց ջրամատակարարման։ Հարևան Ցզյանսի նահանգի արևելքում կայծակի հետևանքով զոհվել է 6 մարդ, ավերվել է 166 տուն, վնասվել՝ 277 հազար հա հացահատիկային հողատարածք։ Աղետի հասցված ընդհանուր վնասի չափը կազմել է 30 մլն դոլար։ Խունան նահանգում սողանքի հետևանքով զոհվել է 5 մարդ, 14֊ն անհետ կորած են համարվում։

Նմանատիպ նյութեր