211652_close_icon
views-count3603 դիտում article-date 16:34 17-07-2014

Բասմանի դատարանը 2 ամսով կալանավորեց Լևոն Հայրապետյանին. կալանք է դրվել նաև «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի վրա

Մոսկվայի Բասմանի դատարանը բավարարել է ՌԴ հետաքննչական ծառայության միջնորդությունը և Լևոն Հայրապետյանին մինչև սեպտեմբերի 15-ը կալանքի տակ պահելու որոշումկայացրել: Կալանք է դրվել նաև «Սիստեմա» ընկերությանը պատկանող «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի վրա: Ինչպես տեղեկացնում է РБК-ն, հետաքննությունը կապ չունի «Սիստեմա» ընկերության հետ, սակայն հետաքննչական կոմիտեն Լ. Հայրապետյանին կասկածում է ֆինանսական մեքենայությունների մեջ: Հետաքննությունը մասնավորապես կարծում է, որ Լևոն Հայրապետյանն անօրինական ճանապարհով յուրացրել է ուրիշի ունեցվածքը: Խոսքը գնում է 2008 թվականին «Սիստեմա» ընկերության կողմից «Բաշնեֆտի»-ն ձեռք բերելու հարցում Հայրապետյանի հնարավոր մասնակցության մասին:

Նմանատիպ նյութեր