1109 դիտում
10:18 18-07-2014
Թուրք ընդդիմադիրների միջև տարաձայնություններ են առաջացել. նրանց մի մասը քվեարկելու է Էրդողանի օգտին
Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության անդամների մի մասն օգոստոսի 10-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում քվեարկելու է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah թերթը, ընդդիմադիրների այդ քայլը պայմանավորված է ընտրություններում ընդդիմության կողմից որպես միասնական թեկնածու Թուրքիայի Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուի թեկնածության առաջադրման հետ:
Ավելի վաղ թուրքական Haber7 հեռուստաալիքը հայտնել էր, որ Թուրքիայի կուսակցության մեջ տարաձայնություններ են առաջացել Իսհանօղլուի հետ կապված: Ըստ Haber7-ի՝ թուրք ալավիները, ովքեր կուսակցության կողմնակիցներ են, հրաժարվում են նախագահական ընտրություններում քվեարկել Իսհանօղլուի օգտին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1033 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
964 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
808 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու