211652_close_icon
views-count3985 դիտում article-date 10:27 18-07-2014

Արցախի մարտական հենակետերից մեկում զինծառայող է զոհվել

Հուլիսի 18-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Գևորգ Արտեմի Ավագյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Ավագյանի ընտանիքի անդամներին, ծառայակիցներին ու հարազատներին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Նմանատիպ նյութեր