1348 դիտում
17:52 18-07-2014
Հակահրդեհային ահազանգման հուսալի համակարգեր են տեղադրվելու
Հրդեհի բռնկում, ահազանգում, հրշեջների ժամանում դեպքի վայր, բացազատում և հրդեհաշիջում։ Ինչպես ցույց է տալիս փորձը` այս շղթայի մեջ հրդեհի ծագումից հետո թանկարժեք րոպեներ են կորչում, մինչև քնած տանտերը կամ աչալուրջ հարևանը ահազանգում են հրշեջներին։ Եվ այդ րոպեները մարդկային կյանքեր ու նյութական մեծ կորուստներ են արժենում։ Ողբերգական ծանր հետևանքներով դեպքերից խուսափելու համար մշակվել է հրդեհային անվտանգության, մոնիթորինգի և ազդարարման նոր համակարգ, որը հնարավորություն է տալիս հրդեհի ծագումից հաշված վայրկյաններ անց ահազանգը հնչեցնել ճգնաժամային կառավարման կենտրոնում (ՃԿԿ)։
Համաձայն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի հուլիսի 26-ի N263-Ն հրամանով հաստատված հրդեհային անվտանգության կանոնների 81-րդ կետի, օբյեկտները պետք է համալրված լինեն հրդեհաշիջման, հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով և հրդեհի տագնապի ազդանշանի փոխանցման համակարգով: Հակահրդեհային ինքնաշխատ համակարգերից հրդեհի տագնապի ազդանշանը պետք է փոխանցվի լիազոր մարմնին` այդ նպատակի համար կիրառելով կապի հնարավոր տարատեսակները (Internet/Eternet/GSM/GPRS/հեռախոսային ֆիքսված ցանց և այլն):
Շենքերում տեղադրված և կապի բոլոր միջոցներով աշխատող ազդանշանային սարքերի միջոցով հրդեհի, գազի արտահոսքի, ճառագայթման ահազանգը վայրկյանների ընթացքում ավտոմատ կերպով հաղորդվում է ԱԻՆ ՃԿԿ։ Այնտեղից երկկողմանի կապի օգնությամբ տագնապի ազդանշանը (ձայնային կամ բջջային հեռախոսի կարճ հաղորդագրությամբ, լուսագրերով և այլ եղանակներով) հաղորդվում է տվյալ շենքում գտնվող մարդկանց և դեպքի վայր են ուղարկվում փրկարարական ուժեր։ Տագնապի ազդանշանի հետ միաժամանակ ՃԿԿ-ում համակարգիչների էկրաններին հայտնվում են տեղեկություններ տվյալ շինության մասին (հատակագիծ, քարտեզ, ճանապարհներ, աշխատակիցների թիվ և այլն)։ Շենքի տարբեր հատվածներում տեղադրված հաղորդիչները կառավարման կենտրոն են փոխանցում տեղեկություններ` ծխի տարածման ուղղության, կրակի օջախների ու շինության առավել վտանգավոր կետերի վերաբերյալ։
Քաղաքացիների կյանքը, առողջությունը, գույքը, ինչպես նաև նյութական ու մշակութային արժեքները հրդեհներից պահպանելու նպատակով, Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից զգալի աշխատանքներ են տարվել օբյեկտներում հրդեհի տագնապի ազդանշանի փոխանցման համակարգերի տեղակայման ուղղությամբ, որի շնորհիվ հակահրդեհային ինքնաշխատ համակարգերից հրդեհի տագնապի ազդանշանը փոխանցվում է լիազոր մարմնի` ԱԻ նախարարության «911» ծառայությանը: Արդեն իսկ 567 տարբեր նշանակության օբյեկտներում` վարչահասարակական, ուսումնական, առողջապահական, առևտրային, մշակութային և այլն, ներդրվել են այդ համակարգերը, ինչը նպաստել է այդ օբյեկտների հրդեհային անվտանգության վիճակի էական բարելավմանը, ինչպես նաև հնարավոր հրդեհներին արձագանքելու ժամանակի զգալի նվազմանը:
Կարևորելով բնակչության անվտանգության ապահովման առաջնահերթ խնդիրը, հրդեհների նախականխման և դրանց ծանր հետևանքներից խուսափելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս համակարգի ներդրումը զգալիորեն կարագացնի և առավել արդյունավետ կդարձնի փրկարար ուժերի արձագանքը, պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը կոչով դիմում է մեր քաղաքացիներին և կազմակերպություններին.
Հուսալի և պատշաճ որակի հակահրդեհային ահազանգման համակարգերի տեղադրման համար անհրաժեշտ է դիմել պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությանը կամ բոլոր մարզերում գործող նրա տարածքային ստորաբաժանումներին (հասցեներն ու հեռախոսահամարները տեղադրված են ՀՀ ԱԻՆ ինտերնետային պաշտոնական www.mes.am կայքում), որոնք կտրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն:
Նմանատիպ նյութեր
1102 դիտում
08:42 16-03-2024
Բնապահպանական կառավարման արդիականացման ի՞նչ նոր համակարգեր են առաջիկա ամիսներին տեղադրվելու ԶՊՄԿ-ում. «Փաստ»
5554 դիտում
20:41 07-11-2022
Ճանապարհային խախտումների ահազանգման բջջային հավելվածը փոխվում է․ «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան