211652_close_icon
views-count1744 դիտում article-date 19:40 18-07-2014

Ռոնալդուի մայրը ցանկացել է աբորտ անել, երբ հղի է եղել ֆուտբոլիստով

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը խոստովանել է, որ ցանկացել է աբորտ անել, երբ հղի է եղել ֆուտբոլիստով: Այդ մասին Դոլորես Ավեյրուն գրել է իր ինքնակենսագրական գրքում, որը լույս է տեսել այսօր: Սակայն այն բժիշկը, որին դիմել կինը, հրաժարվել է աբորտ անել: Նա հիասթափված որոշել է երեխայից ազատվել տնային պայմաններում, սակայն արդյունքում դա նրան չի հաջողվել: Կինը նման քայլի է գնացել ընտանեկան ծանր ֆինանսական իրավիճակից ելնելով: Դոլորես Ավեյրուն հայտնել է, որ Կրիշտիանուն գիտի այդ պատմությունը: « Երբ նա իմացավ այդ մասին, ասաց. «մայրիկ դու ցանկանում էիր աբորտ անել, իսկ հիմա ես այն մարդն եմ, ով մեր ընտանիքին ֆինանսական միջոցներ է բերում»»,-պատմել է Ավեյրուն:

Նմանատիպ նյութեր