211652_close_icon
views-count1471 դիտում article-date 15:26 19-07-2014

Լահմի որոշումը ձեռնտու է «Բավարիա»-ին. Զամմեր

«Բավարիա»-ի մարզական տնօրեն Մաթիաս Զամմերը մեկնաբանել է Ֆիլիպ Լահմի որոշումը: Հիշեցնենք, որ «Բավարիա»-ի ավագը երեկ հայտարարել էր Գերմանիայի հավաքականի կազմում իր ելույթները ավարտելու մասին: « Այդ լուրը ինձ շատ զարմացրեց: Սակայն ես հարգում եմ նրան: Ֆիլիպը կարողանում է հավասարակշռված որոշումներ կայացնել: Այդ որոշումը ձեռնտու է «Բավարիա»-ին: Այդպիսով նա կկարողանա խնայել աշխատողականությունը և ուժերը »,-Զամմերի Խոսքերը մեջբերում է Sport1.de-ն: Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2004 թվականին: Լահմը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 113 խաղ և դարձել է 2006, 2010 թթ աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր, 2008 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, 2012 թվականին Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, ինչպես նաև 2014 թվականի աշխարհի չեմպիոն:

Նմանատիպ նյութեր