17153 դիտում
20:23 19-07-2014
«Գոլդ», սակայն ՊՆ համարանիշներով Mercedes-ով մահվան ելքով վրաերթ կատարածի փոխարեն ոստիկանություն են ուղարկել այլ անձի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 18-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանին է մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Արտաշիսյան 39 շենքի բնակիչ, 45-ամյա Կարեն Պողոսյանը և հայտնել, որ այդ օրը Գարեգին Նժդեհի փողոցում իր կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Մասիս քաղաքի բնակիչ 37-ամյա Սարգիս Ռաֆայելյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՏՀ քննության բաժինն ունի օպերատիվ տեղեկությունենր, որ վրաերթը նա չի կատարել, այլ՝ մեկ ուրիշը, ում անունը Հայկ է, սակայն Կ. Պողոսյանը «անպոչ հեռախոսի» նման եկել և ասում էր, թե վրաերթի հեղինակն ինքն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունը պարզել է նաև, որ [color=#EF2929][b]SHAMSHYAN.com[/b][/color]-ի տարածած տեղեկությունն այն մասին, որ ավտոմեքենայի վրա եղել են ՊՆ համարանիշներ, համապատասխանում է իրականությանը, և վրաերթից հետո իրական վրաերթ կատարած Հայկն էլ հանել է համարանիշները:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 18-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Գարեգին Նժդեհի փողոցում՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հարևանությամբ, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հետիոտնի, ով կլիներ 35-40 տարեկան տղամարդ: Վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր: Վթարի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել էին նաև Opel մակնիշի 34 NL 408 համարանիշի ավտոմեքենա, որի հետևի ապակին վնասված էր: Ըստ ականատեսների՝ Mercedes-ը դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և վրաերթի ենթարկել հետիոտնին, ով էլ շպրտվել և ընկել էր Opel-ի վրա: Մինչ կժամանեին ճանապարհային ոստիկաններն ու քննիչները, Mercedes-ի վրայից հանվել էին համարանիշները, որը, ըստ ականատեսների, եղել է ՊՆ համարանիշ: Խուզարկությամբ ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել էր 88 VN 888 համարանիշը, և կային կասկածներ, որ այդ համարանիշները պատկանում են նշված ավտոմեքենային:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
48166 դիտում
21:58 01-04-2015
«Գոլդ» տղերքի «գոլդ» համարներով «գոլդ» ավտոները գայի «գոլդ» տղերքը «գոլդաթափ» արեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ