211652_close_icon
views-count9012 դիտում article-date 21:03 20-07-2014

Երևան-Սևան ճանապարհին բախվել են Ford Transit-ն ու Nissan-ը. 5 վիրավորներից 4-ը դպրոցականներ են

Այսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչ 38-ամյա Գարիկ Սարդարյանի վարած Ford Transit մակնիշի 21 ՏՕ 773 համարանիշի և Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ, 25-ամյա Աշոտ Սիմոնյանի վարած Nissan մակնիշի 77 DR 717 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford Transit-ի ուղևորներ Նոր Գեղիի բնակիչներ 17-ամյա Սուրեն Սարդարյանը,16-ամյա Նարեկ Սարդարյանը, 14-ամյա Տաթևիկ Սարդարյանը, 35-ամյա Ծովինար Խաչատրյանը և Երևանի բնակիչ, 13-ամյա Հովհաննես Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Հրազդանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ford Transit-ի վարորդ Գ. Սարդարյանն աշխատում է Արզնի թռչնաբուծական ֆաբրիկայում, իսկ վիրավորներից Ս. Սարդարյանը սովորում է Նոր Հաճնի ավագ դպրոցի 12-րդ դասարանում, Ն. Սարդարյանը նույն դպրոցի 1-ին դասարանում, իսկ Տաթևիկ Սարդարյանը՝ 10-րդ դասարանում: Հովհաննես Մանուկյանն էլ սովորում է Երևանի թիվ 105 դպրոցի 8-րդ դասարանում:

Նմանատիպ նյութեր