1650 դիտում
12:45 21-07-2014
Վրաստանում նախարարներ են պաշտոնանկ արվում
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատոնանկ է արել գյուղատնտեսության, պատիժներրի իրականացման, փախստականների և վերաբնակեցման, շրջակա միջավայրի, ենթակառուցվածքների, մշակույթի և սփյուռքի նախարարներին:
«Ես ուզում եմ ծանոթացնել ձեզ իմ որոշման հետ: Վերջին 2 ամիսների ընթացքում մեր երկրում բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել: Առաջին հերթին կառանձնացնեմ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Հենց վերջերս տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ; Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ մենք ժողովրդավարական եղանակով անցկացրինք ընտրությունների 2-րդ փուլը և հաջողությամբ հանձնեցինք այդ թեստը: Եվս մեկ անգամ հաստատվեց, որ «Վրացական երազանք» դաշինքն ունի բնակչության մեծ աջակցությունը: Մեր պարտականությունն է մեր հանդեպ ունեցած մեծ վստահությունը արդարացնելը և որպեսզի կատարենք մեր տված խոստումները և խնդիրները, հարկավոր է կրկնապատկել մեր էներգիան՝ փոփոխություններ մտցնել կառավարության կազմում»,-ասել է Ղարիբաշվիլին և հավելել, որ նախարարների աշխատանքում թերությունները շատ են եղել:
Նմանատիպ նյութեր
1285 դիտում
21:41 30-11-2024
Վրաստանում իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ է արվում. Վրաստանի պետանվտանգության ծառայություն
Այս բաժնից
1060 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
988 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
829 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու