1272 դիտում
22:51 22-07-2014
ՀՀ մշակույթի նախարարն ընդունել է ամերիկահայ կինոռեժիսոր-սցենարիստ Էրիկ Նազարյանին
Ս. թ. հուլիսի 17-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ամերիկահայ ռեժիսոր-սցենարիստ Էրիկ Նազարյանին: Հանդիպման առանցքում եղել է Էրիկ Նազարյանի «Ավազե ամրոցի աղջիկները» կինոնախագիծը: Ֆիլմի սցենարը գրվել է ԱՄՆ-ում ստեղծագործող Քրիս Բոժալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի հիման վրա: Ի դեպ, այն ցեղասպանության թեմայով աշխարհում ամենաշատ վաճառվող գրեքրից մեկն է: Համանուն ֆիլմի դեպքերը ծավալվում են Գերմանիայի արխիվներից ԱՄՆ հասած մի լուսանկարի շուրջ, որտեղ պատկերված է ցեղասպանությունից փրկված Լորա Պետրոսյանը: Նրա ժառանգներից մեկն էլ սկսում է հետաքրքրվել, թե 1915 թվականի ողբերգությունից 100 տարի անց, ինչպես է տատի լուսանկարը հասել ԱՄՆ:
Նախարար Հասմիկ Պողոսյանի հետ զրույցում կինոռեժիսոր-սցենարիստ Էրիկ Նազարայնն ասել է, որ իր համար, որպես հայ մարդ, շատ կարևոր է այդ կինոնախագծի իրականացումը: Հասմիկ Պողոսյանն իր հերթին վստահեցրել է, որ ցանկանում է իրականացված տեսնել ցեղասպանության վերբերյալ յուրաքանչյուր հետաքրքիր նախագիծ: Միևնույն ժամանակ նախարարը նշել է, որ պատրաստ է քննարկել կինոնախագծին աջակցելու ձևաչափերը:
Նմանատիպ նյութեր
8706 դիտում
17:30 15-02-2020
Բակո Սահակյանն ընդունել է կինոռեժիսոր եւ սցենարիստ Սամվել Թադեւոսյանին
6341 դիտում
22:50 09-01-2019
Այսօր լրանում է հայ մեծանուն կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյակը
Այս բաժնից
601 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն
970 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
703 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան