211652_close_icon
views-count30488 դիտում article-date 15:44 23-07-2014

Մեր օրերի «Կովկասի գերուհին». անչափահաս աղջկան առևանգած 25–ամյա երիտասարդը փախուստի ժամանակ կոտրել է «Գայի» ավտոմեքենաներն ու մեկ այլ ավտոմեքենա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այսօր կեսգիշերին Տավուշի մարզի Բաղանիս գոյւղի բնակիչ, 25-ամյա Արծրուն Բեգլարյանն այցելում է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող իր ծանոթի տուն և պատրաստակամություն հայտնում ծանոթի աղջկան՝ 16-ամյա Ս. Ս.-ին և նրա հորը իր կողմից վարած Վազ 2109 մակնիշի 34 ՍA 283 համարանիշի ավտոմեքենայով իրենց ուզած վայրը տեղափոխելու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աղջիկը նստում է ավտոմեքենան, իսկ նրա հայրն ասում է, որ մի քանի րոպեով տուն է մտնում, սակայն, մինչ հայրը դուրս կգար տնից, Ա. Բեգլարյանը նշված ավտոմեքենայով փախցնում է աղջկան: Կատարվածի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներն ու նույն բաժնի պահպանության բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներն են ստանում և պահպանության բաժնի պետ Արայիկ Շահնազարյանի գլխավորությամբ սկսում են հետապնդել Ա. Բեգլարյանի վարած ավտոմեքենան: Արդյունքում հայտարարվում է ավտոհետախուզում, երբ ոստիկանները տեղեկություն են ստանում, որ նա ուղղություն է վերցրել դեպի Տավուշի մարզ: Դիլիջանի ոլորաններից ներքև տեղադրված արագաչափի մոտ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները դարանակալում են իրենց ծառայողական ավտոմեքենաներով, իսկ ՃՈ աշխատակիցների մի մասն էլ վերևում սպասում է ժամանող «09»-ին: Երբ տեսուչները հրահանգում են Ա. Բեգլարյանին կանգնել, նա չի կանգնում և դիմում է փախուստի: Դիլիջանի ոլորաններում վերջինս հարվածում է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ծառայողական Toyota մակնիշի ավտոմեքանաներին, այնուհետ՝ Mitsubishi IO մակնիշի ավտոմեքենային և, թողնելով մեքենան, փորձում է դիմել փախուստի, սակայն ՃՈ աշխատակիցները կարողանում են վնասազերծել նրան: Քիչ առաջ դեպքի վայր ժամանած Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ Դիլիջանի ոստիկանապետ Արամ Ղազարյանի և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի գլխավորությամբ, Ա. Բեգլարյանին և առևանգված Ս. Ս.-ին տեղափոխում են ոստիկանության Դիլիջանի բաժին: Փաստի առթիվ ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունքում նույն բաժանմունքի պետի պաշտոնակատար Սմբատ Սաղաթելյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 131 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Բեգլարյանը ոստիկաններին չի հերքել, որ ինքը 16-ամյա աղջկան փախցնում էր ամուսնության նպատակով և երբ հասել են ճանապարհային ոստիկանների մոտ, աղջիկը պատուհանից սկսել է գոռալ և օգնություն խնդրել, ինչին էլ ճՈ աշխատակիցներն օպերատիվորեն են արձագանքել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վնասված Mitsubishi IO-ն պատկանում է «Հայկական ժամ» էլեկտրոնային լրատվամիջոցի գլխավոր խմբագրին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր