33830 դիտում
23:37 30-11-2019
Իրկուտսկում 9-ամյա աղջկան առևանգած մոլագարը չի կարողացել փախչել քաղաքացիների հետապնդումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում ձերբակալել են տեղի 48-ամյա բնակչի, որը երեխա էր առևանգել՝ սեռական բռնություն գործադրելու նպատակով:
Նոյեմբերի 23-ին տղամարդը 9-ամյա մի աղջկա ուժի գործադրմամբ խցկել է իր Toyota Vista մեքենան և արգելափակել դռները:
Երջանիկ պատահականությամբ, երեխայի ճիչը լսել է այդտեղով անցնող 16-ամյա Վյաչեսլավ Դորոշենկոն: Վերջինս անմիջապես օգնության է դիմել մոտակայքում իր մեքենան տաքացնող քաղաքացուն: Վերջինս փորձել է կանգնեցնել ռեցիդիվիստի մեքենան, որը արագ հեռացել է փողոցից:
Այդ ժամանակ 28-ամյա Գլեբ Սիզիխը Վյաչեսլավի հետ նստել է իր մեքենան և սկսել հետապնդել Toyota-ին: Հանցագործը փորձել է խուսափել հետապնդումից, սակայն նեղ փողոցներից մեկում մտել է փակ նրբանցք, որտեղից հեռանալ հնարավոր չէր: Այդ ժամանակ նա 9-ամյա աղջկան իջեցրել է մեքենայից, իսկ այնտեղ հասած հետապնդողներին բացատրել է, թե շփոթմունք է եղել, երեխային շփոթել է իր փոքրիկ քրոջ հետ:
Գլեբ Սիզիխը համենայնդեպս գրել է կասկածելի տղամարդու մեքենայի համարանիշները, իսկ հետո դիմել ոստիկանություն, որն էլ մի քանի ժամ անց ձերբակալել է հանցագործին: Վերջինս նախկինում բռնաբարության համար դատապարտված է եղել:
Իրկուտսկի քաղաքապետը հայտարարել է, որ Գլեբ Սիզիխին և 10-րդ դասարանի աշակերտ Վյաչեսլավ Դորոշենկոյին կպարգևատրեն թանկարժեք նվերներով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2577 դիտում
16:24 05-11-2019
Ավստրալիացի արագավազորդը չի կարողացել կոկաինը ձեռքին փախչել ոստիկանությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
424 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1033 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
706 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել