211652_close_icon
views-count2179 դիտում article-date 16:03 23-07-2014

Չինաստանում թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 56֊ի

Չինաստանի հարավային մի շարք նահանգներում ուրբաթ օրը գրանցված «Ռամասուն» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 56֊ի, անհետ կորած է համարվում 20 մարդ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Չինաստանի քաղվարչության նախարարությանը։ Ըստ գերատեսչության տվյալների՝ տուժել է մոտ 11 մլն մարդ։ Փոթորկի հետևանքով հասցված վնասի չափը 1,1 մլրդ դոլար է կազմել։ Նշենք, որ «Ռամասուն»֊ը վերջին 40 տարիների ընթացքում գրանցված ամենահզոր թայֆուն է համարվել։

Նմանատիպ նյութեր