211652_close_icon
views-count9991 դիտում article-date 00:53 24-07-2014

Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում. 19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա հետիոտնին

Երեկ` հուլիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ,19-ամյա Արթուր Ասատրյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում իր վարած Volkswagen Vento մակնիշի 48 QR 048 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի Կախական գյուղի բնակչուհի, 47-ամյա Մերի Բաղդասարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել, սակայն վրաերթի ենթարկվածը մահացել է: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը, Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի քննիչ Մարատ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նմանատիպ նյութեր