633 դիտում
14:27 24-07-2014
Գերմանացի մասնագետի հետ քննարկում է անցկացվել անչափահաս դատապարտյալների ճակատագրի վերաբերյալ
ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամ IRZ-ը, ՀՀ արդարադատության նախարարության աջակցությամբ, անցկացրել են եռօրյա փորձագիտական խորհրդատվություն` մասնագիտական զրույցներ անչափահասների արդարադատության ոլորտի և պրոբացիոն ծառայության վերաբերյալ:
Քննարկմանը ներկա են եղել Գերմանական փորձագետ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի ԱՆ աշխատանքների, մանկավարժության և սոց. ծառայության ավագ խորհրդական Ռուդոլֆ Բաումը, ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովակիմյանը և IRZ ՀՀ ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը: ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովակիմյանը ներկայացրել է ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում սոցիալական ծառայությանն առնչվող հարցեր:
Գայանե Հովակիմյանը նշել է, որ բաց քննարկումների արդյունքում կամրապնդվի հետագա փոխգործակցությունը: «Անչափահասների արդարադատությունում և ապագա պրոբացիայի համակարգում շատ կարևոր է սոցիալական վերականգնողական ծառայությունների դերակատարումը: Այս միջոցառումը ևս մեկ հնարավորություն է ծանոթանալ առաջավոր փորձին: Կենտրոնն արդեն իսկ գնում է այս ոլորտում զարգացող մասնագիտական նոր մոտեցումների, փորձի և ծառայությունների խթանման ճանապահով»,- տեղեկացրել է Գայանե Հովակիմյանը: Գերմանացի գործընկերների ներկայացմամբ հիմնականում անչափահաս դատապարտյալները ոչ լիարժեք ընտանիքներից են, կամ ունեն սոցիալական խնդիրներ: Նրանց հետ տարվում են հոգեբանական համակարգված վերականգնողական աշխատանքներ, մշակվում է անհատական ծրագիր:
Դատապարտյալին հասարակություն ինտեգրելու մոտեցումները, ինչպես ցույց տվեց հայ և գերմանացի մասնագետների փորձի փոխանակումը, գրեթե նույնական է արվեստի դերը վերականգնողական աշխատանքներում շեշտադրելու հարցում: Երկուստեք փորձը ցույց է տալիս, որ որոշակի տարիքում անչափահասին արվեստի հանդեպ հետաքրքրություն հաղորդելը հետագայում զերծ է պահում նրան կրկնահանցագործությունից: Ծրագրի շրջանակում խումբն այցելել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, ՀՀ արդարադատության քրեակատարողական վարչություն, «Փի-Էյչ Ինթերնեշնլ» հայկական մասնաճյուղ և Եվրոպայի Խորհուրդ:
Փորձագետ Ռուդոլֆ Բաումի գնահատմամբ` տարաբնույթ հանդիպումներն ու քննարկումները խթանում են տեղական, համայնքային և միջազգային կառույցների հետ ծրագրի համալիր և շարունակական լինելը, ինչի արդյունքում ամրապնդվում է գործընկերությունը պետական, հասարակական կառույցների հետ:
Ռուդոլֆ Բաումը կարևորել է ոլորտի միջազգային փորձի փոխանակումը Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնության միջև: Հանդիպման ընթացքում Բաումը կարևորել է նաև պրոբացիոն ծառայության գերմանական փորձը և ներկայացրել Գերմանիայում իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոնների աշխատանքը: Փորձագետի դիտարկմամբ` առկա փորձի հիման վրա կմեծանա երկու պետությունների զարգացման հեռանկարները, նշելով, որ այս այցելությունների դերակատարությունը հիմք է կայուն փոխգործակցության հարցում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
601 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն
970 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
703 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան