17051 դիտում
17:42 24-07-2014
ՀՀ ոստիկանապետը հրամաններ է ստորագրել. «Արևածաղկին» փոխարինել է «Օբելիքսը»
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով Կարեն Գրիգորյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Կ. Գրիգորյանը նշանակվել է ոստիկանության Նոր Նորք վարչական շրջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Նոր Նորքի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արթուր Մկրտչյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախուզության բաժանմունքի պետ է նշանակվել Արման Հովհաննիսյանը:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետի կադրերի գծով տեղակալ Արթուր Կարապետյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ: Նրա փոխարեն այդ պաշտոնում է նշանակվել ոստիկանության քնչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արկադյա Գևորգյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կադրերի ռեզերվ ուղարկված Ա. Կարապետյանը ավելի շատ հայտնի է «Արևածաղիկ Արթուր» մականվամբ, քանի որ և՛ աշխատանքի, և՛ դեպքի վայրերում գրպանում ունենում է արևածաղիկ և միշտ հասարակության աչքի առաջ ուտում: Իսկ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակված Ա. Գևորգյանը հայտնի է «Օբելիքս» մականվամբ, քանի որ նախկինում, երբ քննիչ էր աշխատում, Օբելիքսի արագությամբ ՃՈ աշխատակիցներից շուտ էր հասնում վթարի վայր:
Նմանատիպ նյութեր
11893 դիտում
14:40 30-09-2014
ՀՀ ոստիկանապետը հրամաններ է ստորագրել. Շենգավիթի ոստիկանապետը պաշտոնանկ չի եղել
3187 դիտում
21:43 25-09-2022
Իբրահիմովիչը նկարահանվել է «Աստերիքսն ու Օբելիքսը» շարքի նոր ֆիլմում