Դոնեցկի կենտրոնում մարտեր են ընթանում
Ուկրիանայի Դոնեցկ քաղաքի կենտրոնում մարտական գործողություններ են ընթանում։ Այս մասին հայտնում է Inerfax-ը։
Ըստ տեղի բնակիչների խոսքերի՝ մարտերն ընթանում են քաղաքի Վորոշիլովսկի և Կույբիշևսկի շրջաններում։
Ականատեսների վկայությամբ, Դոնեցկի փողոցներով ռազմական տեխնիկա է ընթանում և լսվում շտապ օգնության ձայնային ազդանշաններ։