5004 դիտում
12:54 26-07-2014
Նոր մանրամասներ՝ երեկ Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ 3 ժամից ավելի տևած գնդակոծումից
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, հակառակորդը 3 ժամից ավելի կրակահերթ էր բացել Տավուշի մարզի՝ հիմնականում Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի գյուղերի ուղղությամբ:
[b]SHAMSHYAN.com[/b]-ը վերը նշված գյուղերի գյուղապետերից փորձեց ճշտել, թե ինչ վնասներ են կրել: Նրանք նշեցին, որ բարեբախտաբար ոչ ոք չի վիրավորվել, ինչը հրաշք է, քանի որ հակառակորդի արձակած փամփուշտները տներ են մխրճվել: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ տուն ներխուժած փամփուշտներից մեկը պոկել է գյուղի բնակիչներից մեկի ջահը: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն էլ նշեց, որ իրենց գյուղում էլ հիմնականում տների տանիքները, պատուհանները եւ պատերն են վնասվել:
Ավելի վաղ [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը ասել էր, որ 3 ժամից ավելի վերը նշված գյուղերի վրա հակառակորդը կրակահերթ է բացել: Նրա հետ զրույցի ընթացքում կրակոցնների ձայնը այնքան ուժեղ էր, որ գյուղապետի ձայնը հազիվ էր լսվում: Նա ասել էր, որ մարդիկ պատսպարվել են տներում: Իսկ հակառակորդը կրակում է հենց տների ուղղությամբ «Դեշեկա» տեսակի զենքերով եւ նռնականետերով: Նույն իրավիճակն է նաեւ Այգեպարում:
Նմանատիպ նյութեր
13080 դիտում
23:11 25-07-2014
Հակառակորդը 3 ժամից ավել է նռնականետերով կրակահերթ է բացել Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ
8055 դիտում
10:34 08-04-2016
Թշնամին այս գիշեր կրակահերթ է բացել Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ. մանրամասներ
5785 դիտում
16:12 14-07-2020
Վնասվել են Տավուշի մի քանի գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը․ դադարեցվել է 3 գյուղերի գազամատակարարումը
Այս բաժնից
688 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն
1066 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
787 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան