211652_close_icon
views-count5856 դիտում article-date 12:23 27-07-2014

Քաղաքապետարանը Վարդավառը սկսեց արձաններ ջրելով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեւանի քաղաքապետարանը Վարդավառը սկսել է մայրաքաղաքի արձանները ջրելով: «Ջրոցիի» առաջին «զոհը» Ալեքսանդր Մյասնիկյանն էր՝ կոմունիստական հեղափոխական գործիչ, որը կողմնակից էր Վարդավառը Քրիստոսի պայծառակերպության տոնից անջատելուն: Հաջորդ ջրվողը նրա գաղափարական կոլեգա Ստեփան Շահումյանն էր, որի մասին հեղափոխության երգիչը գրում էր. «Սիրտդ խորունկ ծով, ազնիվ, աննման, ընկեր Շահումյան»: Վաղ առավոտվանից հայտնի՝ «Թիմուրը եւ իր ջոկատը» ֆիլմի հերոսների նման քաղաքապետարանի եւ վարչական շրջանների չինովնիկները Վարդավառը սկսեցին արձանները «մոյկա» անելով: Քաղաքացիներն էլ տեսնելով այդ ամենը՝ բաժանվել էին բանակների, մի մասն ուրախ էր, որ արձանները մաքրում էին, մյուս մասը դժգոհում էր, որ առանց հատուկ մաքրեցնող միջոցների արձանները չեն մաքրվի. պարզապես կարող ենք արձանագրել, որ արձանները նույնպես մասնակցեցին Վարդավառին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր