15620 դիտում
12:42 27-07-2014
Ոստիկանությունը պարզել է Արցախից զինվորական երդմնակալությունից վերադառնալիս Սյունիքի մարզում 80 մետր ձորը գլորված Ford-ի վարորդի եւ 9 վիրավորի ինքնությունը
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Սիսիանի քննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հուլիսի 26-ին, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 180-րդ կմ հատվածում ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված բոլոր 9 վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ վարորդը՝ Երեւանի բնակիչ, 54-ամյա Մերուժան Մուրադյանը, Երեւանի բնակիչներ, 53-ամյա Խաչատուր Հովհաննիսյանը, 25-ամյա Լուսինե Հովհաննիսյանը, 1-ամյա Անդրանիկ Մուրադյանը, 60-ամյա Հարություն Հովհաննիսյանը, 29-ամյա Տարոն Սուքիասյանը, 53-ամյա Ժանետ Կարապետյանը, 47-ամյա Քնարիկ Զախարյանը, 24-ամյա Մարինե Հովհաննիսյանը, 1-ամյա Էմիլի Մուրադյանը:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/21880/]ավելի վաղ հայտնել էր [/url]ֆոտոլրագրողը երեկ՝ հուլիսի 26-ին, ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում Ford Transit մակնիշի 33 VO 667 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 180-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս Սիսիանի վարչական տարածքում ճանապարհի շրջադարձային հատվածում դուրս էր եկել երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վթարի հետևանքով 9 հոգի տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Տեղում են եղել նաեւ ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը Սիսիանի ոստիկանապետ Գուրգեն.Բեգլարյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել էր նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմքենան հաշվառված է Երևանի Նորագավիթ 7-րդ փողոցի բնակիչ, 54-ամյա Սերյոժա Մուրադյանի անվամբ, իսկ վարորդը ուղևորների հետ վերադառնալիս է եղել ԼՂՀ-ից, որտեղ նրանք մասնակցել են զինծառայողների երդմնակալությանը: