Լուկակուն կարող է տեղափոխվել «Ռեալ»
«Չելսի»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուն իր կարիերան կարող է շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում, հայտնում է Sunday Express-ը: Մադրիդցիները մտադիր են 20 մլն ֆունտ առաջարկել:
Ալվարո Մորատայի հեռանալուց հետո «Արքայական ակումբը» հարձակման գծում ևս մեկ խաղացողի կարիք է զգում: Ի դեմս Քարիմ Բենզեմայի` ներկայումս Անչելոտիի տրամադրության մեկ կենտրոնական հարձակվող կա: