15752 դիտում
17:47 29-07-2014
«Արտակարգ իրավիճակ» Ազգային ժողովում. 100-ից ավելի սփյուռքահայեր գրոհել էին ԱԺ-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 29-ին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ նիստերի դահլիճում հանդիպեց «Սփյուռք» ամառային դպրոցի շուրջ 120 մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը նշեց, որ այսպիսի ծրագրերը ոչ միայն Հայաստանը տեսնելու, հայերեն սովորելու հնարավորություն են ընձեռում Սփյուռքի մեր հայրենակիցներին, այլեւ նպաստում են հայի ինքնությունը ամբողջացնելուն, ազգային խնդիրները միջազգային հանրությանը ներկայացնելուն եւ համախմբված գործունեություն ծավալելուն: ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, նշեց, որ Հայաստանը հզոր է Սփյուռքով, Լեռնային Ղարաբաղով եւ միասնական է ողջ հայությանը հուզող խնդիրների լուծման գործում:
Գ. Սահակյանը սիրով պատասխանեց մեր հայրենակիցների հարցերին: Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Շվեդիայի, Ուրուգվայի, Իտալիայի, Վրաստանի հայկական համայնքների ներկայացուցիչներին հուզող հարցերը վերաբերում էին Հայաստան-Սփյուռք համագործակցության խորացմանը, սփյուռքահայությանը վերաբերող ծրագրերի շարունակականությանը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ուղղված միջոցառումներին, ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
Նմանատիպ նյութեր
919 դիտում
13:37 02-10-2024
Ադրբեջանում աղմուկ բարձրացրեցին, թե ես ու մի շարք սփյուռքահայեր փորձում ենք ձախողել COP29-ը. Նուբար Աֆեյան
Այս բաժնից
2068 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)