35913 դիտում
21:02 09-04-2015
Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. Գետիկ գետը գրոհել է 15-ից ավելի տներ. դեպքի վայրում է Կոտայքի մարզպետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս պահին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Նոր գյուղ վարչական տարածքում:
Ձնհալի պատճառով Գետիկ գետը վարարել և իրենով է արել գրեթե 15-ից ավելի գյուղացիների տներ: Օպերատիվորեն գյուղ է ժամանել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ով տեղում ղեկավարում է աշխատանքները, սակայն այս պահին հատուկ տեխնիկայով, տրակտորներվ փորձում են ջրի հունը կանգնեցնել:
Ջուրը լցվել է գյուղացիների ոչ միայն տները, այլ նաև գոմերը: Գյուղացիները կարողացել են անասունների մի մասը գոմից դուրս հանել:
Թե ինչքան է կազմում վնասի չափը, այս պահին դժվար է ասել:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մարզպետը հայտնեց, որ իրավիճակի մասին արդեն տեղեկությունը փոխանցել է Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին, վերջինս էլ տեղեկությունը փոխանցել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում են նաև « էլեկտրացանց»-ի, «Գազ»-ի, տեղի Արտակարգ իրավիճակների փրկարար-ծառայության վարչության և գյուղապետարանի պաշտոնյաները:
Մանրամասները՝ քիչ ուշ
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2197 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)