3608 դիտում
18:47 29-07-2014
Քննչական կոմիտեն կունենա 686 հաստիք, այդ թվում՝ նախագահի 4 տեղակալ. tert.am
Քննչական կոմիտեն կունենա 686 հաստիք, քանի որ իր կառուցվածքը հաստատելիս՝ տեղավորվել է 686 հաստիքի շրջանակներում, որոնք Պաշտպանության նախարարության և ոստիկանության քննչական ծառայությունների մարմինների հաստիքներ են: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեի իր աղբյուրներից, ըստ որի նաև՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն արդեն կառավարության քննարկմանն է ներկայացրել Քննչական կոմիտեի և Քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, պաշտոնական անվանացանկը և հաստիքացուցակը, ինչը ինչպես նախատեսված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով:
Քանի որ ոստիկանության քննչական ապարատը ունի 568 ծառայող, իսկ զինվորական գործեր քննող քննիչները 118–ն են, դրանց գումարի արդյունքում ստացվել է Քննչական կոմիտեի հաստիքների վերը նշված թիվը։
Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի կազմում նախատեսվել է 90 հաստիք և նախատեսվում է, որ Կոմիտեի նախագահը ունենալու է 4 տեղակալ: Ինչ վերաբերում է կոնկրետ անուն-ազգանուններին, ապա այս պահին նշվում է, որ անուններ չկան, քանի որ միայն կառուցվածքի հաստատումից հետ 5-օրյա ժամկետում Հանրապետության Նախագահը նշանակի Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2014 թվականի մայիսի 19-ին ընդունվել է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքը, որով միավորվեցին ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ստորաբաժանումները։ Հիշեցնենք նաև, որ միասնական քննչական ծառայություն ստեղծելու հիմնական նպատակն է ապահովել քննիչի աշխատանքի արդյունավետությունը, քննիչի դատավարական ինքնուրույնությունը, իսկ ընդհանուր քննչական ծառայությանը զերծ պահել ներգերատեսչական ազդեցություններից:
Մանրամասները՝ [url=http://www.tert.am/am/news/2014/07/29/investigatorycommittee/]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
1441 դիտում
16:58 02-05-2024
Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն. Այն կունենա 90 հաստիք
Այս բաժնից
883 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
901 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»