1441 դիտում
16:58 02-05-2024
Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն. Այն կունենա 90 հաստիք
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում ընդունել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» որոշում:
Ըստ այդմ՝ կենտրոնը նախատեսվում է ստեղծել ՀՀ ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչության հենքի վրա: Կենտրոնը ձևավորման նախնական փուլում ունենալու է հետևյալ կառուցվածքը՝ կենտրոնական մարմին՝ իր ստորաբաժանումներով՝ ֆիզիկոքիմիական հետազոտությունների և ԴՆԹ հաշվառումների բաժին, Հետքաբանական հետազոտությունների բաժին, Քրեագիտական հետազոտությունների բաժին, Ճանապարհատրանսպորտային պատահարների հետազոտությունների բաժին, Ապրանքագիտական հետազոտությունների բաժին, Մատնադրոշմային հետազոտությունների և հաշվառումների բաժին, ինչպես նաև Հանրապետական գնդակապարկուճադարանը՝ բաժնի կարգավիճակով:
Բացի վերը թվարկված բաժիններից, ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր: ՊՈԱԿ-ը փորձաքննություններ կիրականացնի պետական, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց նախաձեռնությամբ և պատվերով, ինչպես նաև կտրամադրի փորձագետի կարծիք:

Նմանատիպ նյութեր
3605 դիտում
18:47 29-07-2014
Քննչական կոմիտեն կունենա 686 հաստիք, այդ թվում՝ նախագահի 4 տեղակալ. tert.am
7317 դիտում
14:46 25-04-2020
Վարչապետի որոշմամբ պետական համակարգում 50 նոր հաստիք կստեղծվի
877 դիտում
17:15 18-05-2023
Հնդկաստանում Հայաստանի դեսպանատանը ռազմական կցորդի հաստիք կստեղծվի
Այս բաժնից
772 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
805 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»