211652_close_icon
views-count3248 դիտում article-date 11:02 30-07-2014

Հայ-վրացական սահմանին ՀՀ քաղաքացուց մոտ 1 կգ ոսկյա և արծաթյա իրեր են առգրավել

Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները շուրջ 1 կգ ոսկյա և արծաթյա իրեր, ինչպես նաև մաքսանենգ սիգարետներ են առգրավել Հայաստանի մի քաղաքացուց: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի ֆինանսների նախարարության պետեկամուտների մամլո ծառայությունը, չհայտարարագրված ապրանքը գնահատվել է 36 հազար 819 լարի (շուրջ 21,000 ԱՄՆ դոլար): «ՀՀ քաղաքացի Է. Ա.-ն փորձել է «Սադախլո» վերահսկիչ-մաքսային անցակետով չհայտարարագրված շուրջ 1 կգ ոսկյա և արծաթյա իրեր և 110 տուփ սիգարետներ տեղափոխել: Ապրանքը հայտնաբերվել է ավտոբուսում, որի մեջ գտնվել է քաղաքացին»,-ասվում է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր