ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական մի քանի բանկերի նկատմամբ
Միացյալ Նահանգներն ընդլայնել է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների իր ցուցակը: Այս անգամ թիրախում են հայտնվել «ՎՏԲ» բանկը, «Մոսկվա Բանկ»-ը և «Ռոսսելխոզբանկ»-ը: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:
Համաձայն նոր պատժամիջոցի՝ ԱՄՆ-ի քաղաքացիներին և ընկերություններին այսուհետ կարգելվի որևէ գործարքի մեջ մտնել վերոնշյալ բանկերի հետ,իսկ դրամական փոխանցումները կիրականացվեն 90 օրից ոչ ավելի:
ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում է հայտնվել նաև ՌԴ Միացյալ նավաշինարարական կորպորացիան: