211652_close_icon
views-count1321 դիտում article-date 10:23 31-07-2014

Իսրայելը հավելյալ 16,000 պահեստազորային է կանչում՝ Գազայում գործողություններ սկսելու համար

Իսրայելի Զինվցած ուժերը հավելյալ 16,000 պահեստազորայինների հավաքագրման հրաման է արձակել՝ Գազայի հատվածում գործողություններ իրականացնելու համար: Ինչպես տեղեկացնում է France Presse-ը, Գազայի հատվածում իսրայելցի զինվորների թիվն արդեն գերազանցում է 86,000-ը: Իսրայելի զինվորական աղբյուրը նշում է, որ այդկերպ Գազայի հատվածում իրականացված ռազմական գործողություններին մասնակցած զինվորների մի մասը հնարավորություն կստանա հանգստանալու: Նշենք, որ ավելի վաղ Իսրայելի ԶՈՒ-ն կառավարությունից թույլտվություն էր ստացել հավաքագրելու 70,000 զինվոր, որից մոտ 50,000-ը կենտրոնացվել էր հատուկ գործողությունների համար: Իսրայելական բանակը որոշել է շարունակել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող գաղտնի գետնանցումները ոչնչացնելը: Գործողությունն ընդհատվելու է այսպես կոչված «հումանիտար ընդմիջումներով», որպեսզի օգնություն տրվի անկլավի խաղաղ բնակչությանը:

Նմանատիպ նյութեր