211652_close_icon
views-count11665 դիտում article-date 12:37 31-07-2014

Հակառակորդը հերթական դիվերսիան է կազմակերպել, սակայն հետ է շպրտվել. հայկական կողմը, ցավոք, 2 զինծառայող է կորցրել

Հակառակորդի դիվերսիոն հարձակման հետևանքով այսօր՝ հուլիսի 31-ին, զոհվել են ԼՂՀ Պաշտպանության բանակի 2 զինծառայողներ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր