211652_close_icon
views-count7227 դիտում article-date 13:00 26-07-2014

Հակառակորդը հերթական դիվերսիան է փորձել իրականացնել, սակայն հետ է շպրտվել, հայկական կողմը 1 կորուստ ունի

Այսօր՝ հուլիսի 26-ին, հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղություններով ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում վերջիններս ժամանակին հայտնաբերվել և կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ և սպառազինություն՝ հետ են շպրտվել ելման դիրքեր: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Ցավոք, գործողությունների ժամանակ հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված, Խաչատուր Լևոնի Բադասյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան ցավը և իր զորակցությունը հայտնում Խ. Բադասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում քննություն:

Նմանատիպ նյութեր