Մալազիայի վարչապետը կոչ է արել դադարեցնել կործանված Boeing֊ի շրջանի մարտական գործողությունները
Մալազիայի վարչապետ Նադջիբ Ռազակը կոչ է արել անհապաղ դադարեցնել կործանված Boeing 777֊ի շրջանի մարտական գործողությունները։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
«Ես խնդրում եմ Ուկրաինային և անջատողական ուժերին դադարեցնել ռազմական գործողությունները կործանված ինքնաթիռի շրջանում »,֊ ասել է նա՝ Հաագայում հոլանդացի գործընկերոջ՝ Մարկ Ռյութեի հետ բանակցությունից հետո։
Նիդերլանդների վարչապետի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաիանյում MH17 ինքնաթիռի կործանման հետևանքները։