4390 դիտում
17:59 02-08-2014
Նախախորհրդարանի հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության աճման մասին
Նախախորհրդարանը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանային լարվածության աճման մասին, որում, մասնավորապես, ասվում է.
«Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության աճումը տարածաշրջանում ազդեցություն ունեցող ուժերի հարաբերությունների փոփոխության հետևանք է:
Ստատուս-քվոն որոշիչ մասով ձևավորվել և պահպանվում էր որպես այդ ուժերի միջև աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունք:
Ներկայումս նրանց հարաբերություններն էապես փոխվել են: Արևմուտքը և Ռուսասատանը, վերածվել են միմյանց հետ հակամարտող կողմերի և ձգտում են մեկը մյուսին դուրս մղել տարածաշրջանից:
Այս ամենի հետևանքով, հատկապես՝ սեպտեմբերի 3-ից հետո, դիտվում է Մինսկի խմբի միջնորդական և վերահսկիչ ներուժի ու ազդեցության թուլացման գործընթաց, ինչը Արևմուտքը ցանկանում է կասեցնել:
Զուգահեռաբար՝ սեպտեմբերի 3-ից հետո հայաստանյան վարչախմբի վարած արտաքին քաղաքականության տատանումների էական մեծացման պատճառով կտրուկ կերպով սկսեց նվազել Հայաստանի սուբյեկտայնությունը: Այդ պատճառով արտաքին անվտանգության բեռը մնացել է ժողովրդի և նրա բանակի ուսերին:
Ադրբեջանը, առիթից օգտվելով, շփման գծի տարբեր հատվածներում սադրանքի է դիմում՝ նպատակ ունենալով փորձարկելու մեր պաշտպանունակությունը, ինչպես նաև շոշափելու միջազգային ռեակցիան:
Ուստի Նախախորհրդարանն առավել քան արդիական է համարում հայության կամքով ու ձեռքով վարչախմբին հեռացնելու, ժողովրդի իշխանությունը վերահաստատելու և Հայաստանի սուբյեկտայնությունը վերականգնելու հրամայականը:
Միևնույն ժամանակ՝ Նախախորհրդարանն իր զորակցությունն է հայտնում մեր զինծառայողներին ու սահմանային բնակավայրերի բնակիչներին՝ նրանց ցուցաբերած արիության և անձնազոհության համար և մեր ժողովրդին կոչ է անում պատրաստ լինել միահամուռ կերպով ոտքի ելնելու ու մեր Հայրենիքը պաշտպանելու սուրբ գործին»:
Նմանատիպ նյութեր
802 դիտում
19:05 05-09-2023
ԵՄ առաքելությունը հայ–ադրբեջանական սահմանային լարվածության մասին զեկուցել է Բրյուսելին
1364 դիտում
14:43 31-05-2021
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային լարվածության խնդիրը
Այս բաժնից
913 դիտում
21:04 11-01-2025
Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել
1189 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
1093 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել