3064 դիտում
13:24 03-08-2014
10 կանանց սպանած տղամարդուն նոր մեղադրանք է առաջադրվել
47-ամյա Չեսթեր Թերները, ով սերիական մարդասպան է և 2007 թվականին դատապարտվել է մահապատժի՝ Լոս Անջելեսում 10 կանանց սպանելու համար, մեղադրվում է ևս 4 կանանց սպանության մեջ: Այս մասին է հայտնում Российская газета-ն: Սպանությունները տեղի են ունեցել 1987-1997 թվականներն ընկած ժամանակահատվածում:
Լոս Անջելեսի Վերին պալատի դատավորը հաստատել է, որ Չեսթերի դեմ եղած ապացույցները համոզիչ են: Դրանք ստացվել են ԴՆԹ-ի արդյունքները համեմատելու արդյունքում: Դատավորը հայտարարել է նաև, որ մարդասպանը վտանգ է ներկայացնում հանրության համար:
Նշենք, որ նախկինում որպես պիցցայի առաքիչ աշխատող տղամարդը սպանել է իր հետ նույն թաղամասում բնակվող, 28-42 տարեկան կանանց
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1072 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
997 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
838 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու