8464 դիտում
01:38 04-08-2014
Ավտովթար Երևանում. Միքայելյանի անվան հիվանդանոցի հարևանությամբ բախվել են մարդատար Գազել-ն ու Opel-ը. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաներում Միքայելյանի անվան հիվանդանոցի հարևանությամբ բախվել են Երևանի բանկիչներ 38-ամյա Աշոտ Գյոգզայանի վարած Opel Astra մակնիշի 33 OV 293 համարանիշի և 50-ամյա Արմեն Սիրունյանի վարած Գազ 32 213 մակնիշի 0498 S համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարր հետևանքով 4 հոգի որից 2-ը անչափահաս երեխաներ են տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն, իսկ 2 երեխաները Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել էին նաև Քանաքեռ-Զեյթունի բաժնի պարեկապահակային ծառայության ծառայողները:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գազելը սպասարկում է համար 4 երթուղին:
Նախնական տվյալներով Opel Astra մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 800.000, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր:
Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 54.000 դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+