Ադրբեջանում սահմանապահը գնդակահարել է ծառայակցին
Ադրբեջանի զինված ուժերի սահմանապահ ծառայությունում ոչ մարտական պայմաններում զինծառայող է սպանվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սպանվածի՝ Սանան Մեհթիզադեի եղբայրը, փոխանցում է contact.az-ը:
Վերջինի խոսքով՝ Սանանին մարտական հենակետում գնդակահարել է նրա ծառայակիցը: Մեհթիզադեն զորակոչվել էր բանակ 2015 թվականի հունվարին:
Իսկ Ադրբեջանի ԶՈՒ սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը հայտարարարել է, թե տեղեկություն չունի կատարվածի վերաբերյալ: