211652_close_icon
views-count1769 դիտում article-date 19:35 04-08-2014

Ճապոնիան պատժամիջոցներ կկիրառի ՌԴ֊ի դեմ

Ճապոնիան Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է նախապատրաստել։ Այս մասին հայտնում է ճապոնական «Կիոդո» լրատվական գործակալությունը։ Պատժամիջոցները կիրառվելու են օգոստոսի 5֊ին՝ նախարարների կաբինետի նիստի ժամանակ։ Ուկրաինայի ճգնաժամի պատճառով Ճապոնիան ժամանակավորապես դադարեցրել է ՌԴ֊ի հետ պաշտպանության հարցերով համագործակցությունը։ Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ Տոկիոն նոր պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի նկատմամբ։

Նմանատիպ նյութեր