2155 դիտում
15:07 05-08-2014
47-ամյա Հունանը ապագա կնոջ եւ զոքանջի աչքը մտնելու համար նրանց խաբել է, թե ինքը ունեվոր տղա է եղել եւ անգամ իրեն թալանելու մասին ոստիկանությունում սուտ հաղորդում է տվել
47-ամյա Հունան Հայաստանի Հունանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Շատին գյուղի վարչական տարածքում գտնվող, իր մշտական բնակության համար նախատեսված վագոն-տնակից գողություն կատարված չլինելու պայմաններում, ապագա կնոջ և նրա մոր մոտ իր ապրելակերպի և ունեցվածքի վերաբերյալ այլ տպավորություն ստեղծելու նպատակով, իբր անհայտ անձի կողմից իր վագոն-տնակ ապօրինի մուտք գործելով 1 հատ «ՎԵՍՏԱ» տեսակի հեռուստացույց, 620.000 ՀՀ դրամ գումար, 200 կգ ընկույզի միջուկ, 1 արկղ նուռ, 4 արկղ խնձոր, 6 հատ հոսանքի երկարացման լար, 1 հատ ձմեռային բաճկոն, 2 հատ ջինսե տաբատ, 10 հատ սավան, 600 կգ կարտոֆիլ, 800 կգ կաղամբ, 40.000 ՀՀ դրամ արժողությամբ սպասք, 50 կգ պնդուկ, 200 կգ ընկույզ, հանգուցյալ կնոջ մահվան վկայականը հափշտակելու և իրեն իբր 1.800.000 ՀՀ դրամի նյութական վնաս պատճառելու վերաբերյալ դիտավորությամբ 15.02.2014թ. իրականությանը չհամապատասխանող, սուտ հողորդում է տվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Եղեգնաձորի ընդհանուր իրավասությանդատարանում: Առաջիկայում կնշանկվի դատական քննության օրը:
Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
1159 դիտում
19:00 27-06-2014
Ոստիկանությունում սուտ հաղորդում է տվել, թե իրեն թալանել են, իսկ հետո տարել, գնացքի գծերի մոտ կապել իրեն