1278 դիտում
17:39 05-08-2014
Քննարկվել է «Նորավանք» հիմնադրամի գործունեության արդյունավետության բարձրացման հարցը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Օրակարգի շրջանակում քննարկվել է հիմնադրամի հնգամյա՝ 2009-2014 թթ. գործունեության հաշվետվությունը: «Նորավանք»-ի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանն ամփոփ ներկայացրել է hաշվետու ժամանակահատվածում hիմնադրամի հայագիտական, քաղաքական և տեղեկատվական կենտրոնների կատարած աշխատանքներն ազգային անվտանգության և սփյուռքի հիմնախնդիրների վերաբերյալ։ Նշված թեմաներով 2009-2014 թթ. հրատարակվել են 31 գիրք, 4 հատուկ զեկույց, 134 ամսագիր, 600 փորձագիտական հոդված, կազմակերպվել են 9 միջազգային գիտաժողով և 59 սեմինար, ինչպես նաև հիմնադրամի աշխատակիցները հանդես են եկել 123 զեկույցով տարբեր երկրներում կազմակերպված գիտաժողովներում։ Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ներկայացված զեկույցը:
Մեկ այլ հարցով խորհուրդը «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում հաստատել է Գագիկ Հարությունյանի թեկնածությունը: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Գագիկ Հարությունյանին և հորդորել առավել արդյունավետ աշխատել: Վարչապետը կարևորել է կատարվող ուսումնասիրությունների և հետազոտությունների հիման վրա ոչ միայն առկա խնդիրների վերհանումը, այլև համապատասխան առաջարկությունների մշակումը և ներկայացումը:
Նիստում արծարծվել են նաև հիմնադրամի գործունեության ուղղությունների, մոտեցումների, ինչպես նաև հոգաբարձուների խորհրդի կազմի վերանայմանը վերաբերող մի շարք հարցեր: Կառավարության ղեկավարը հանձնարարել է աշխատանքային խմբի ձևաչափով քննարկել և մինչև սեպտեմբեր ներկայացնել հիմնադրամի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող առաջարկություններ:
Նմանատիպ նյութեր
1503 դիտում
21:29 07-08-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվեց «Հայկական միրգ» ծրագրի արդյունավետության բարձրացման հարցը
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
832 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»