41845 դիտում
22:31 05-08-2014
Եղեգնաձորի հիվանդանոց են տեղափոխվել 16-ամյա Արա և 14-ամյա Դավիթ Սարգսյանները. վերջինս հիվանդանոցում մահացել է
Այսօր՝ օգոստոսի 5-ին ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Մալիշկա գյուղի բնակիչ Սամվել Մուրադյանը, վարելով Opel Astra մակնիշի 34 UA 346 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ 14-ամյա Դավիթ Սարգսյանին և 16-ամյա Արա Սարգսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով երեխաները տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ ցավոք Դավիթը քիչ առաջ մահանում է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնի Եղեգնաձորի քննչական բաժանմունքի քննիչը, փորձագետը և ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վրաերթի ենթարկված Դավիթը Արայի եղբայրն էր: