Ոսկեգույն Mercedes CLS63 AMG կուպե. ֆոտոշարք
Ժամանակակից շքեղ ավտոմեքենաների շատ սեփականատերեր փորձում են ամեն կերպ անհատականացնել սեփական մեքենան և դարձնել այն բացառիկ` առանց զոհաբերելու նախնական դիզայնը:
Դրա համար անհրաժեշտ են ընդամենը նոր անվասկավառակներ և արտաքին փոփոխություններ:
Չորս դռնանի Mercedes-Benz CLS63 AMG կուպեն բազմաթիվ անգամ են նման ձևով թյունինգապատել, սակայն այս անգամ փաթեթը զարմացնում է իր վառ անհատականությամբ և շքեղությամբ:
Ներկայացնում ենք Strasse Wheels անվասկավառակներով Mercedes-Benz CLS63 AMG-ն` ֆոտոշարքում: