Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 23 մարդ
Հնդկաստանի արևելքում՝ Օդիշա նահանգում տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 23 մարդ։ Այս մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը։
Ըստ տեղի բնակիչների հաղորդած տվյալների՝ իրադրությունը շրջանում շարունակում է վատանալ և հնարավոր է փրկարար գործողության անհրաժեշտություն լինի։
Հիշեցնենք, որ 2013 թ․ հոկտեմբերին Օդիշա նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհվել էր ավելի քան 20 մարդ։