Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 200-ից ավելի մարդ
Ինչպես հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, Հնդկաստանում շարունակվում են ջրհեղեղները, ինչի արդյունքում կան բազմաթիվ զոհեր։
Բիհար նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում զոհվել է 200-ից ավելի մարդ, իսկ տուժածների թիվն անցնում է 3 միլիոնը։
Հնդկաստանի մի շարք նահանգներից և բնակավայրերից տարհանվել են հազարավոր մարդիկ, որոնք բնակվում են ժամանակավոր կառուցված կացարաններում։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։