211652_close_icon

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել

views-count733 դիտում article-date 14:17 08-09-2024
Հնդկաստանի հարավային Տելանգանա նահանգում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նահանգի գլխավոր քարտուղար Շանտի Կումարիի խոսքով՝ վերջին հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով 29 մարդ է զոհվել նահանգում: Նահանգի 33 շրջաններից 29-ը հայտարարվել են ջրհեղեղից տուժած:

Նահանգային իշխանության  նախնական գնահատականներով՝ անձրևների և ջրհեղեղների հետևանքով վնասը գնահատվել է 5,438 մլրդ ռուփի:

Նմանատիպ նյութեր